քանի որ ես ֆանտազիայից թույլ եմ, ավելի հետաքրքիր վերնագիր էս պահին չեկավ մտքիս :Դ
էս ամենը սկսվեց երևի 30-31.12.2023ին, ընկերներիցս մեկի շնորհիվ, ով երկար ժամանակ ա ինչ բլոգ ունի, ու վարում ա, կստածի շատ թույն ու հետաքրքիր ա, կարաք կարդաք: Ահա այն:
մի երեխու հետ ծանոթացա, ով պարզվեց Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում ա սովորում, ու պարզվեց 3րդ դասարանից իրանք էլ իրանց սեփական բլոգները ունեն. ու շատ դզեց իրականում ինձ էդ պահը, բայց էդ մասին հետո առանձին կգրեմ :Դ
հա, որտեղ էինք հասել, էէն ընկերոջս հետ որ խոսում էինք (իրա բլոգի լինքը վերևում ա) ասում էր, որ մի թեմայի հետ կապված բան պետքա բլոգի էս քանի օրը, ես էլ անհամբեր սպասում էի տեսնեի ինչ ա:Դ ու սենց բան ասեցի իրան
«ես տենց խոսացող մարդ չեմ, մտքեր չի գա, թե չէ հավես կանեի, ես էլ [բլոգ]բացեի, գրեի ։Դ»
ինչից հետո նենգաբար համոզեց, և ես բացեցի սա😂 (չէ լավ, իմ կամքով ա էղել)
երբեք բլոգ չեմ գրել, twitter չեմ ունեցել, ու էս ցիրկով նոր եմ զբաղվում, չգիտեմ կստացվի թե չէ 🙂
քանի որ Լիլիթը սովորություն ուներ միշտ վերջում գրելու «հոգ տար քո մասին», մտածեցի ինձ էլ դրա նման բան պետք կգա, բայց հլը որ իդեաներ չկա, նենց որ
անհանդրու.. անհադուր… Ան-հան-դուր-ժող-ա-կան-ություն