Վերնագիր 01

վերնագիրը կրկին նույն պատճառներով նույն օրի ա 🙂


մի քանի օր առաջ մտքերով հետ էի գնացել իմ մանկություն: նշեմ, որ դա 2000ականների 2րդ կեսն ա, ես կարելի ա ասել դեռ հիմա էլ եմ մանուկ😆:


հիշում եմ, էդ ժամանակներում մեր հարևանության, բարեկամների հետ ինչ կայֆ կապ կար:
Հիմնականում հարևանների մասին խոսամ.

ահավոր ջերմ կապ կար բոլորի հետ, մարդիկ պարզ էին, հետին միտք քչերը ունեին, նախանձը տենց շատ չէր մարդկանց մեջ. մեր թաղամասը ոնց որ մի մեծ ընտանիք լիներ կարելի ա ասել. ես տենց եմ հիշում: Ինձ ժամանակին դա դուր էր գալիս, ու շատ.


իսկ հիմա? հիմա լրիվ հակառակ վիճակն ա. ժամանակի ընթացքում ամեն մեկը իրա ընտանիքով առանձնացավ. ամեն մեկի մեջ նախանձը, թարախը ավելի շատացավ 🙂 (էն մարդկանց համար ովքեր ինձ [լավ] չեն ճանաչում, ասեմ, որ «կարգին հաղորդում» ից շատ մեջբերումներ եմ անում, ու թող էս տողերն էլ բացառություն չդառնան)


https://youtu.be/dkq3yuvyeTs?si=eZWyKBHZ2JLE1U_z


00:00-00:30 վայրկյանները նկարագրում ա հիմիկվա մարդկանց վիճակը 🙂

ու մարդկանց էդպիսին դառնալը վանում ա ահավոր. դու էլ իրանց նմանը դառնալու պայքարի մեջ ես մտնում, ու դժվար ա էդ պայքարը տանելը. որովհետև եթե օրինակով պատկերացնենք, ինչ կլինի եթե մի հատ սովորական վարունգը գցենք թթու վարունգներով լի բանկեն (հայերենը անկեղծ չհիշեցի, սորյան)
ավտոմատ էտ մի վարունգն էլ կթթվի 🙂


խոսքը ոչ միայն հարևանների ու բարեկամների մասին ա. այլ ընդհանուր, գրեթե բոլոր մարդկանց. դրա համար ճիշտ շրջապատ ա պետք ընտրել, ինչով փորձում եմ զբաղվեմ.
եթե վատ մարդկանցով շրջապատված լինես, ավտոմատ դու էլ վատը կդառնաս.
դրա համար հասկացա, որ էդ մարդկանց ուղղակի ցուցակից ջնջել ա պետք. ու էդ տեղը դատարկ թողել էլ պետք չի, որովհետև ավտոմատ կերպով վատը կլցվի. այլ ընդհակառակը , լավ մարդկանցով շրջապտված լինելը կօգնի, որ էս «թթված» աշխարհում լինես պարզ ու բարի մարդ. «չթթվես», չլինես իրանց նման վատ, նախանձ ու

ան հան դուր ժող 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *