էս բլոգի վերնագիրը վերցված ա աայ էէէս կարգին հաղորդման վրա, ու էս խոսքերի հետ լրիվ ես համաձայն եմ։
Ես տան ինտերնետի համար օգտվում եմ Ռոստելեկոմից, արդեն մոտ 2 տարի ա․
էս վերջում պահ էղավ, որ մի քանի ժամ ինտերնետ ընդհանրապես չունեցա, վրաստանում ինչ որ վթար էր տեղի ունեցել։ Կստածի, ասում են հենց դրա հետևանքով էր, որ բոլոր կապերի վիճակը շատ վատ ա/էր էս վերջին շռջանում։ Երեկ ընկերոջս հետ եմ խոսում, ասում եմ էս վրաստանի վթարից հետո, ինետս շաաաաաաաատ վատնա , մեռնում եմ մի տեսակ․ ու էդ նամակս ուղարկելուց հետո հիշում եմ, որ ավարտվել ա պայմանագիրս, ու մի 2 շաբաթ առաջ ասել էին հեսա ավարտվելու ա, կերկարացնես․ և դրան հետևումա այս նամակս
ու քանի որ պայամանագրի ժամկետը ավարտվել էր, կարիք կար երկարաձգելու, որ չմնամ 30Mbp/s֊ի վրա․
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես իմ անունով անգամ սեփական կատու չունեմ, ու այդ թվում նաև էս տան ինտերնետը կրկին իմ անունով չի, այլ իմ եղբոր՝ Վահեի։
Զանգել եմ ռոստելեկոմ․
նախ սկսենք նրանից, որ զանգելն էր պատմությունն, մինչև օպերատորի հետ կապի դուրս գալը հանգիստ կարայի ամուսնանայի, երկու երեպա ունենայի, մեկին էլ դաժը կհասցնեի մանկապարտեզ տանեի։ լեզուների ընտրության փուլից հետո կարար 5 րոպե ոչ մի ձայն չգար,, ու անջատվեր․ ու տենց մի քանի անգամ եղավ․
Այնուհետև, քանի որ առաջին օպերատորը սովորական պաշտոնի էր, իսկ մեզ կակ մինիմում եֆրեյտոր+ էր պետք պայմանագիրը երկարացնելու համար, ուրիշ համար տրամադրեցին, որ դրան զանգեմ, մուտքագրեմ անձնագրի վերջին 4 թվերը, այնուհետև կմիանամ այն օպերատորին, ով կարա երկարաձգի պայմանագիրս․
Ասում եմ բարև Ձեզ, պայմանագրի ժամկետն ա ավարտվել, ցանկանում եմ երկարաձգել․
Ասում ա բարև Ձեզ, պայմանագրի կոդ կնշե՞ք։
Ասում եմ հա իհարկե, ու նշում եմ կոդը
Ասումա Գրիգորյան Վահեի հետ եմ խոսում,
ասում եմ այո ։Դ, որովհետև օրենքով ինքը կարա վերակնքի պայմանագիրը
ու ինքը սկսում ա էդտեղ մի հատ ստանդարտ տեքստ․ կողքից տպավորություն էր, որ ինձ ձեռբակալել են, ու ասում են, որ ես իրավունք ունեմ ադվոկատի, եթե չունեմ, պետությունը անվճար տրամադրում ա, ունեմ իրավունք լուռ մնալու, ու նաև իմ ցանկացած ասված խոսք կարա օգտագործվի իմ դեմ դատարանում ։Դ մոտավոր այ սենց տեքստ էր, որ ներկայացնում էր իմ ինտերնետ փաթեթի պայմանները։ Որից հետո հարցնում ա համաձայն եք պայմաններին՞ երկարացնենք՞։
Ես էլ հայավարի, էն որ առանց օգտագործման պայմաններ կարդալու accept են նշում, ասեցի հա, հա, երկարացրեք
պաս, հենց նոր մտքիս վիտամին էկավ երկարացնելու հետ կապված․ թայմկոդով սա էլ ուղարկեմ, կնայես անպայման ։Դ
այ սա
ասումա հեռախոսահամարը այս հեռախոսահամարն է գրանցված, սա գործող է? էս նենց հարց էր, ոնց որ խանութից մի հատ ծամոն վերցնես, ասեն տոպրակի մեջ դնենք?
ասում եմ այո․
ասումա Վահե ջան մեյլ էլ կնշեք?
ստեղ ահավոր մեծ էր ցանկությունս, ոռ ասեի, կարաք անգլերեն տառերով, բայց հայերեն հնչողությամբ գրեք՝ kararlinervazgen@gmail.com ։Դ, էն էլ ասեցի իմ հիմնական մեյլը, որտեղ իմ անունը կար․ ու մի պահ ստոպ էղավ․ Վահեի հետ եմ խոսում, մեյլը Էրիկի անունով, թույն ։Դ
ու հասանք մեր թեմայի գլխավոր վերնագրի արտահայտությանը․
ասումա համար ձեզ ասեմ, ձեր սոց քարտի նկարը viber-ով կամ whatsapp-ով ուղարկեք․
ու էն որ հա էլի, խի էլի քուրս․
ասեցի չեմ ուղարկում viber կամ whatsapp֊ով․ եթե մեյլ նշեք, կմտածեմ մեյլով ուղարկելու մասին, բայց տենց բաներով չեմ ուղարկի․ ու նախ ձեր ինչներինա պետք սոց քարտը, անձնագրի տվյալ էլ ունեք գրանցման ժամանակ անձնագրով ենք գրանցել։
ու տեղ էլ պաուզա պահեց․ որ յանի խի չես ուղարկում որ վայբեռով ։Դ
ասեց, լավ ցանկացած ժամանակ կարաք մոտենաք մասնաճյուղ սոց քարտով, գրանցենք, ոչինիչ․
ասեցի օկ, էդ էն օկ֊ն էր, որ մեկա չեմ գալու հաստատ ։Դ
ու իմ մոտ մի քանի հարց առաջացավ․
Առաջին՝ ինչներին ա պետք սոց քարտը։
Երկրորդ՝ արաաաաաաաաաաա խի վայբեռով
ասենք հա ինչքան էլ հեշտացնում ա իրանց աշխատանքը, վտանգի տակ դնելով իմ փաստաթղթերը, չոլից եսիմ ինչ եսԿարամՁեզԻնետՏամ փբը չի որ տենց անի, Ռոստելեկոմ ա ասենք, որը էս պահին հայաստանյան շուկայում որոշակի դիրք ունի հաստատ։
Խի են տենց վարվում էլի
հա էլի․ խի էլի
:Դ ես նախընտրում եմ չխորանալ թեմայի մեջ ու պարզապես խնդալ բլոգը կարդալուց
😁😁
Լավա Գերմանիա չես)) ստեղ մոբայլ դատա փրվայդեռներ կան, որ մեիլի մասին չգիտեն, օրինակ Օ2, կամ շատ հայտնի ու մեծ առողջության ապահովագրության կազմակերպություն ոտեղ ուղարկած էլ նամակին պատասխանում են փոստով;(
https://www.youtube.com/watch?v=rcVb6l4TpHw \(^-^).