ժպիտ

էստեղ ուզում եմ մի քիչ խոսամ ժպտալու կարևորության մասին: Ասեմ թե ինչից էս թեմայի մասին բլոգելու միտքը ծագեց.

Մի քանի օր առաջ անցա իմ առաջին աշխատանքային հարցազրույցը, որը խմբային էր. հետաքրքիր փորձ էր, իմ համար նոր էր դա, դուրս եկավ. մոտավոր պատկերացրեցի էդ ամենի նպատակը. բայց լավ, թեմայից չշեղվենք.

հարցազրույց անցկացնողներից մեկը շատ ժպտերես մարդ էր, ու անկեղծ ասած հենց առաջին վայրկյանից էդ ինձ շատ էր գրավել. ու ստեղ խոսքը էն կեղծ ժպիտների մասին չի, որ բոլորս (կամ լավ, մի ընդունի անձնական վիրավորանք. մեծ մասս) հագնում ենք ամեն առավոտ, ու էդ դեմքով փորձում գոյատևել մինչև օրվա ավարտ, որ հետո նորից դնենք չարջի դա 🙂

իմ մոտ ներքին զգացում կա, որ էդ ժպիտը ոչ թե մի օրվայա, այլ էդ մարդը անկեղծ միշտ էդպես ա 🙂 հուսամ ճիշտ եմ էդ հարցում, ու եթե հա, բարի նախանձով նախանձում եմ.

ժպտերես մարդկանցից միշտ դրական էմոցիայա բխում. ու դա վարակիչ ա.

ինձ միշտ հետաքրքրել ա էդպիսի մարդ լինելու գաղտնիքը որն ա. ոնցա հաջողվում էդ իրանց.

էսօր մարդկանց ուշքն ու միտքը մենակիրանց դարդերն ա, ինչի արդյունքում շատերը դաժը մոռացել են ինչա ժպտալն ու ուրախանալը.

իմ կարծիքով էդ ամենի միակ լուծումը էն ա, որ շրջապատես քեզ անկեղծ ժպիտով մարդկանցով. էդ դեպքում կվարակվես իրանցից, ու դու էլ օրերից մի օր կունենաս էդ ներքին ուրախության զգացումը

շարունակի կամ սկսի ժպտալ ու ժպտալու (մոտիվացիան սխալ բառա ստեղ, լավ բան կմտածեմ, էդիթ կանեմ) մոտիվացիա արթնացրա քեզ շրջապատող մարդկանց մեջ

հա մեկ էլ եսիմ խի մտածեցի, որ էս բլոգի հետ այ էս երգը կսազի. կստածի ամենասիրածս երգերից ա մանկական եվրատեսիլի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *