մի հատ սկրիպտ ունեմ գրելու

մի հատ թեթև սկրիպտ ունեմ գրելու, ու չգիտեմ խի եմ հիմա սա ստեղ գրում, այլ ոչ թե Task-երիս App֊ում, բայց դե․

էս վերջում օգնում էի 42-ի ընկերներիցս մեկին անելու իրա մինիշելլ պրոեկտը․ թե ինչա դա երկար պատմություն ա , եթե լինք գտնեմ, վերջում կդնեմ, իսկ կարճ, երկու բառով ասաց c-ով mini bash ենք գրում․

 

ու թեստ անելու համար հաճախ պետք էր լինում, որ նույն բանը թեստ արվեր համ բաշում, համ մինիշելլում, դրա համար երկու պատուհան բաց ամեն մեկի մեջ նույն բանը գրում էինք․ միտք էկավ, որ մի հատ սկրիպտ գրել, որը կօգնի միանգամից մի անգամ մի տեղ գրել ու դիֆֆով տարբերություն նայել երկուսի միջև․ ոնց կարանք դա անենք․

հիմա cat հրամանի վրա օրինակը կբերեմ, հավես անեմ, էս քանի օրը կգրեմ, կգցեմ գիթհաբս էլ․

 

ինչպես գիտենք, մեր բոլոր պրոցեսսները գտնվում են /proc ֆոլդրի մեջ, ու եթե մենք բացում ենք ինչ որ տերմինալ, ավտոմատ բացվումա ինչ որ շելլ, որը ունի իրա ստանդարտ ինփութ, աութփութ ու էռոռի ֆդները (ֆայլ դեսկրիպտորները)

 

ու կարանք սենց բան անենք, վերցնենք մեր բաշի process id֊ին, որպեսզի իմանանք թե դա /proc ինչ folder֊ի մեջ ա։ ու միացնենք cat հրամանը, որ ստանդարտ ինփութից տեքստ սպասի։

 

ու մեկ ուրիշ տերմինալով բացենք /proc/{process_id}/fd ֊ն

կտեսնենք սա, ու երբ որ echo “gago” > 0 անենք, գագոն կգրվի մեր մյուս տերմինալում, որտեղ  cat֊ը standart innputից բանա սպասում

հիմա տենամ ոնց կարամ արագ գիֆ սարքեմ, գցեմ ստեղ, տեսնեք ոնցա աշխատոի,

մոտ էսպիսի բան, հուսամ ստացվեց․

կստածի գիֆով record անելու համար կարաք օգտագործեք peek֊ը ։ )

հա, նպատակս էնա, մինիշելլի process_id  ն վերցնեմ, ու սենց բան աշխատի

 

type command >_ …
Bash output: {…}

Minishell output: {…}

մնաց հավես անեմ ։)

մի անգամ թրթուրը ասաց, որ կթռչի. սաղ ծիծաղում էին նրա վրա, բացի թիթեռից:

Խոսքը ոչ թիթեռի մասին էր, ոչ էլ թրթուրի..)

հնարավոր ա, որ էսօր մեր մտքերը, նպատակները ուրիշների համար ծիծաղելի, անհնար բան լինի.

բայց արժի միշտ էս օրինակը հիշել 🙂 հաստատ էղել ա նենց մարդ, որ անցել ա էն ամենի միջով, ինչ մենք ենք հիմա անցնում, ու հաստատ կարեցել ա «թռնի».

դու էլ կարաս, ես էլ կարամ.

Վերնագիր 01

վերնագիրը կրկին նույն պատճառներով նույն օրի ա 🙂


մի քանի օր առաջ մտքերով հետ էի գնացել իմ մանկություն: նշեմ, որ դա 2000ականների 2րդ կեսն ա, ես կարելի ա ասել դեռ հիմա էլ եմ մանուկ😆:


հիշում եմ, էդ ժամանակներում մեր հարևանության, բարեկամների հետ ինչ կայֆ կապ կար:
Հիմնականում հարևանների մասին խոսամ.

ահավոր ջերմ կապ կար բոլորի հետ, մարդիկ պարզ էին, հետին միտք քչերը ունեին, նախանձը տենց շատ չէր մարդկանց մեջ. մեր թաղամասը ոնց որ մի մեծ ընտանիք լիներ կարելի ա ասել. ես տենց եմ հիշում: Ինձ ժամանակին դա դուր էր գալիս, ու շատ.


իսկ հիմա? հիմա լրիվ հակառակ վիճակն ա. ժամանակի ընթացքում ամեն մեկը իրա ընտանիքով առանձնացավ. ամեն մեկի մեջ նախանձը, թարախը ավելի շատացավ 🙂 (էն մարդկանց համար ովքեր ինձ [լավ] չեն ճանաչում, ասեմ, որ «կարգին հաղորդում» ից շատ մեջբերումներ եմ անում, ու թող էս տողերն էլ բացառություն չդառնան)


https://youtu.be/dkq3yuvyeTs?si=eZWyKBHZ2JLE1U_z


00:00-00:30 վայրկյանները նկարագրում ա հիմիկվա մարդկանց վիճակը 🙂

ու մարդկանց էդպիսին դառնալը վանում ա ահավոր. դու էլ իրանց նմանը դառնալու պայքարի մեջ ես մտնում, ու դժվար ա էդ պայքարը տանելը. որովհետև եթե օրինակով պատկերացնենք, ինչ կլինի եթե մի հատ սովորական վարունգը գցենք թթու վարունգներով լի բանկեն (հայերենը անկեղծ չհիշեցի, սորյան)
ավտոմատ էտ մի վարունգն էլ կթթվի 🙂


խոսքը ոչ միայն հարևանների ու բարեկամների մասին ա. այլ ընդհանուր, գրեթե բոլոր մարդկանց. դրա համար ճիշտ շրջապատ ա պետք ընտրել, ինչով փորձում եմ զբաղվեմ.
եթե վատ մարդկանցով շրջապատված լինես, ավտոմատ դու էլ վատը կդառնաս.
դրա համար հասկացա, որ էդ մարդկանց ուղղակի ցուցակից ջնջել ա պետք. ու էդ տեղը դատարկ թողել էլ պետք չի, որովհետև ավտոմատ կերպով վատը կլցվի. այլ ընդհակառակը , լավ մարդկանցով շրջապտված լինելը կօգնի, որ էս «թթված» աշխարհում լինես պարզ ու բարի մարդ. «չթթվես», չլինես իրանց նման վատ, նախանձ ու

ան հան դուր ժող 🙂

Վերնագիր 00

քանի որ ես ֆանտազիայից թույլ եմ, ավելի հետաքրքիր վերնագիր էս պահին չեկավ մտքիս :Դ

էս ամենը սկսվեց երևի 30-31.12.2023ին, ընկերներիցս մեկի շնորհիվ, ով երկար ժամանակ ա ինչ բլոգ ունի, ու վարում ա, կստածի շատ թույն ու հետաքրքիր ա, կարաք կարդաք: Ահա այն:

մի երեխու հետ ծանոթացա, ով պարզվեց Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում ա սովորում, ու պարզվեց 3րդ դասարանից իրանք էլ իրանց սեփական բլոգները ունեն. ու շատ դզեց իրականում ինձ էդ պահը, բայց էդ մասին հետո առանձին կգրեմ :Դ

հա, որտեղ էինք հասել, էէն ընկերոջս հետ որ խոսում էինք (իրա բլոգի լինքը վերևում ա) ասում էր, որ մի թեմայի հետ կապված բան պետքա բլոգի էս քանի օրը, ես էլ անհամբեր սպասում էի տեսնեի ինչ ա:Դ ու սենց բան ասեցի իրան

«ես տենց խոսացող մարդ չեմ, մտքեր չի գա, թե չէ հավես կանեի, ես էլ [բլոգ]բացեի, գրեի ։Դ»

ինչից հետո նենգաբար համոզեց, և ես բացեցի սա😂 (չէ լավ, իմ կամքով ա էղել)

երբեք բլոգ չեմ գրել, twitter չեմ ունեցել, ու էս ցիրկով նոր եմ զբաղվում, չգիտեմ կստացվի թե չէ 🙂

քանի որ Լիլիթը սովորություն ուներ միշտ վերջում գրելու «հոգ տար քո մասին», մտածեցի ինձ էլ դրա նման բան պետք կգա, բայց հլը որ իդեաներ չկա, նենց որ

անհանդրու.. անհադուր… Ան-հան-դուր-ժող-ա-կան-ություն